Վրաստանում կորոնավիրուսի բուժման մարտավարության մեջ դեռևս չի նախատեսվում մտցնել փոփոխություններ
Վրաստանում կորոնավիրուսի բուժման մարտավարության մեջ դեռևս չի նախատեսվում մտցնել փոփոխություններ

Վրաստանում կորոնավիրուսի բուժման արձանագրության մեջ դեռևս չի նախատեսվում մտցնել փոփոխություններ:

Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:

«Մենք քննարկել ենք բազմաթիվ նոր մոտեցումներ, որոնք կիրառվել են տարբեր երկրներում, ինչպես նաև պարոն Ցերցվաձեն կունենա քննարկումներ ինչպես Ժնևի, այնպես էլ՝ տարբեր երկրների համալսարանների հետ և այն բանից հետո, թե ինչ փորձով կկիսվեն մեզ հետ և որքանով կլինի դա կարևոր և արդյունքներին միտված, դրանից հետո կկայացնենք որոշում:

Այս պահի դրությամբ, այնտեղից ելնելով, թե ինչ զննում ենք իրականացնում մենք մեր պացիենտների ապաքինման ուղղությամբ, չենք որոշել որևէ փոփոխություն մտզնել բուժման մարտավարության գործում»,- հայտարարել է առողջապահության նախարարը: