Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 9,99 տոկոս: Այս մասին նշված է կառավարության հատուկ stopcov.ge հատուկ կայքում:
Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 9,66 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 9,45 տոկոս:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 340 նոր դեպք, ապաքինվել է 3 631 պացիենտ: