Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 9,05 տոկոս: Այս մասին նշված է կառավարության հատուկ stopcov.ge հատուկ կայքում:
Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 8,21 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 8,83 տոկոս:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 411 նոր դեպք, ապաքինվել է 2 896 պացիենտ:
Հոկտեմբերի 20-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 219 նոր դեպք: