Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 9,03 տոկոս
Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 9,03 տոկոս

Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 9,03 տոկոս: Այս մասին նշված է կառավարության հատուկ stopcov.ge հատուկ կայքում:

Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 7,59 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 9,01 տոկոս:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 058 նոր դեպք, ապաքինվել է 2 157 պացիենտ:

Երեկ, Վրաստանում արձանագրվել էր 4 534 նոր դեպք: