Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 9,02 տոկոս
Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 9,02 տոկոս: Այս մասին նշված է կառավարության հատուկ stopcov.ge հատուկ կայքում:
Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 9,11 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 8,79 տոկոս:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 219 նոր դեպք, ապաքինվել է 2 348 պացիենտ:
Հոկտեմբերի 19-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 739 նոր դեպք: