Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 8,99 տոկոս
Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 8,99 տոկոս

Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 8,99 տոկոս: Այս մասին նշված է կառավարության հատուկ stopcov.ge հատուկ կայքում:

Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 8,34 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 9,52 տոկոս:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 278 նոր դեպք, ապաքինվել է 4 154 պացիենտ:

Երեկ, Վրաստանում արձանագրվել էր 4 446 նոր դեպք: