Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 8,97 տոկոս: Այս մասին նշված է կառավարության հատուկ stopcov.ge հատուկ կայքում:
Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 8,17 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 8,94 տոկոս:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 965 նոր դեպք, ապաքինվել է 4 627 պացիենտ:
Հոկտեմբերի 28-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 009 նոր դեպք: