Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 8,57 տոկոս: Այս մասին նշված է կառավարության հատուկ stopcov.ge հատուկ կայքում:
Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 8 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 7,21 տոկոս:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 212 նոր դեպք, ապաքինվել է 1 982 պացիենտ:
Հոկտեմբերի 13-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 837 նոր դեպք: