Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 6,46 տոկոս
Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 6,46 տոկոս

Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 6,46 տոկոս: Այս մասին նշված է կառավարության հատուկ stopcov.ge հատուկ կայքում:

Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 4,65 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 6,62 տոկոս:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 597 նոր դեպք, ապաքինվել է 1 189 պացիենտ, մահացել՝ 38 մարդ:

Սեպտեմբերի 24-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 698 նոր դեպք: