Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 5,96 տոկոս
Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 5,96 տոկոս

Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 5,96 տոկոս: Այս մասին նշված է կառավարության հատուկ stopcov.ge հատուկ կայքում:

Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 7 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 6,32 տոկոս:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 185 նոր դեպք, ապաքինվել է 2 010 պացիենտ, մահացել՝ 40 մարդ:

Սեպտեմբերի 27-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 663 նոր դեպք: