Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 4,18 տոկոս
Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 4,18 տոկոս,- այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում:
Կորոնավիրուսի բացահայտման դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 3,57 տոկոս, վերջին 14 օրվանը – 4,11 տոկոս:
Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 071 նոր դեպք, ապաքինվել է 680 հիվանդ, մահացել է 33 մարդ: