Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 3,28 տոկոս
Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 3,28 տոկոս

Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 3,28 տոկոս,- այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում:

Կորոնավիրուսի բացահայտման դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 3,11 տոկոս, վերջին 14 օրվանը – 2,79տոկոս:

Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 026 նոր դեպք, մահացել է 12 մարդ: