Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 2,33 տոկոս
Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 2,33 տոկոս

Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 2,33 տոկոս,- այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում:

Կորոնավիրուսի բացահայտման դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 2,1 տոկոս, վերջին 14 օրվանը – 2,47 տոկոս:

Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 754 նոր դեպք, մահացել է 18 մարդ: