Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 22,67 տոկոս
Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 22,67 տոկոս: Այս մասին նշված է կառավարության հատուկ stopcov.ge հատուկ կայքում:
Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 21,56 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 18,99 տոկոս:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 18 274 նոր դեպք, ապաքինվել է 8 400 պացիենտ:
Երեկ, Վրաստանում արձանագրվել էր 17 066 նոր դեպք: