Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 20,58 տոկոս
Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 20,58 տոկոս: Այս մասին նշված է կառավարության հատուկ stopcov.ge հատուկ կայքում:
Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 26,5 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 17,88 տոկոս:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 066 նոր դեպք, ապաքինվել է 5 397 պացիենտ:
Երեկ, Վրաստանում արձանագրվել էր 17 484 նոր դեպք: