Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 10,57 տոկոս
Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 10,57 տոկոս: Այս մասին նշված է կառավարության հատուկ stopcov.ge հատուկ կայքում:
Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 9,52 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 10,84 տոկոս:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 021 դեպք, մահացել է 58 մարդ: