Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 10,05 տոկոս
Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 10,05 տոկոս: Այս մասին նշված է կառավարության հատուկ stopcov.ge հատուկ կայքում:
Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 12,79 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 9,09 տոկոս:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 697 դեպք, ապաքինվել է 2 713 պացիենտ, մահացել է 54 մարդ: