Վրաստանում կորոնավիրուսի 6 նոր դեպքից երկուսի աղբյուրը դեռևս հայտնի չէ
Վրաստանում կորոնավիրուսի 6 նոր դեպքից երկուսի աղբյուրը դեռևս հայտնի չէ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանանոցի բժշակական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, երկրում այս պահի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք:

Նրա խոսքով, այստեղից մեկը գտնվում է իրենց կենտրոնում: Նրա վարակման աղբյուրը կապված է Բոլնիսիի հետ:

Մարինա Էզուգբաիան ասում է, որ նոր պացիենտներից ևս մեկը Թեթրիծղարոյի դեպքի հետ է կապված, իսկ մնացածին կարանտինային գոտիներից տեղափոխել են հիվանդանոցներ:

Մարինա Էզուգբաիայի մեկնաբանմամբ, երկուսի դեպքում վարակման աղբյուրը դեռևս հայտնի չէ և ընթանում է քննություն:

«Ինչպես ինձ հայտնի է, նոր պացիենտներից մեկը Թեթրիծղարոյի դեպքն է, երեքը կարանտինային տարածքից են: Նոր պացիենտներից մեկը Բոլնիսիի «կլաստերից է»: Երկուսի աղբյուրը պարզված չէ»,- հայտարարել է Էզուգբաիան: