Վրաստանում կորոնավիրուսի 594 նոր դեպքից 32-ն արձանագրվել է Գուրիայում
Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 594 նոր դեպքից 32-ն արձանագրվել է Գուրիայում:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժնի փոխանցմամբ, ընթանում են համաճարակային հետազոտություններ:
«Վարակակիրների թիվը հնարավոր է, ամեն րոպե փոխվի: Բարդ է ասել վարակակիրների ճշգրիտ թիվը: Օզուրգեթիում մի քանի վայրում իրականացվում են հակագենի թեստավորումներ: Կասկածելի ախտանշաններով պացիենտներն անցնում են «ՊՇՌ» և հակագենի հետազոտություն: Հնարավոր է, նրանց թիվն ավելանա»,- հայտարարում են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժնում: