Վրաստանում կառուցվելու է աղի ձեռնարկություն,- տեղեկացնում է էկոնոմիկայի և կայուն զարգացման գործակալության պետական գույքի ազգային գործակալությունը:
Ձեռնարկությունը բացվելու է Ռուսթավի-Գարդաբանի մայրուղում: «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրի շրջանակներում «Գլոբալ էնթերփրայզիս» ՍՊԸ-ին այդ նպատակով փոխանցվել է 15512 ք.մ. հողամաս:
Նոր ձեռնարկությունը կառուցվելու է ժամանակակից չափանիշներին համապատասխան և հագեցած է լինելու աղի մշակման ժամանակակից յոդացման և փաթեթավորման սարքավորումներով:
Գույքի ազգային գործակալության տեղեկությամբ, ձեռնարկությունը մեկ տարում կկարողանա արտադրել առնվազն 2500 տոննա մթերք, որով զգալիորեն կփոխարինի Վրաստան ներմուծվող աղին:
Մթերքն իրացվելու է ինչպես տեղի, այնպես էլ Եվրամիության շուկայում: