Վրաստանում քաղաքական ծանր ճգնաժամ է. Սերգո Ռատիանի
Խորհրդարանական փոքրամասնության անդամ Սերգո Ռատիանիի կարծիքով, երկրում ծանր քաղաքական ճգնաժամ է:
Ինչպես լրագրողներին հայտնել է Ռատիանին, երկրում իրավիճակը առավել լուրջ է, քան երևում է դրսից:
«Դա ապացուցեց երեկվա օրը: Հանրության դժգոհության ֆոնին իշխանության բարձրպաշտոնյաները սկսում են գիտակցել, որ նախարարների կաբինետը չեն կարող պահպանել և կառավարությունը պետք է փոխվի, սակայն այդ էլ չեն կարողանում, որը նշանաում է, որ քաղաքական ծանր ճգնաժամ է: Իրավիճակը չեն կարող վերահսկել այն պայմաններում, երբ իշխանությունում են»,- հայտարարել է Ռատիանին:
Խորհրդարանական մեծամասնության նիստն անցկացվել է երեկ: Խորհրդարանական մեծամասնության անդամի խոսքով, երեկվա նիստին կառավարական փոփոխությունների հարցը չի քննարկվել: