Վրաստանում, կենտրոնական ավտոմայրուղու վրա երթևեկությունը մասամբ վերականգվել է
Կենտրոնական ավտոմայրուղու վրա Շիդա Քարթլիում, Շավշվեբի գյուղի մոտ, ավտոմեքենաներռ երթևեկությունը մասամբ վերականգնվել է,- այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը:
Նրա տեղեկությամբ, Շավշվեբիի մոտ բեռնատար էր կողաշրջվել, որի պատճառով այդ հատվածում ավտոմեքենաները տեղաշարժվում էին դժվարությամբ:
Դրա հետ մեկտեղ, ինչպես մեկնաբանում են ՆԳՆ-ում, ավտոմայրուղու վրա ավտոմեքենաների երթևեկության կաթվածահար լինելու պատճառը օդերևութաբանական գործընթացներն են, ուժեղ անձրևը: