Վրաստանում կարելու են «Marks & Spencer» համաշխարհային բրենդի հագուստը
Քութաիսիում «Իմերի» դերձականոցը կարելու է «Marks & Spencer» համաշխարհային բրենդի հագուստը: Այս մասին տեղեկություն է տարածում «Արտադրիր Վրաստանում» գործակալությունը:
«Իմերին» օրեր առաջ է անցել «Marks & Spencer»-ի աուդիտը և դարձել նրա պաշտոնական մատակարարը:
«Իմերի» դերձականոցը «Արտադրիր Վրաստանում» գործակալության արդյունաբերական ուղղությամբ շահառուն է: