Վրաստանում, կարանտինի կարգը խախտելու համար, հնարավոր է, սահմանվեն պատժամիջոցներ
Վրաստանում, կարանտինի կարգը խախտելու համար, հնարավոր է, սահմանվեն պատժամիջոցներ

Ցանկանում եմ, խնդրել մեծամասնության առաջնորդին, մշակել օրենսդրական փոփոխություններ, որոնք կքննարկենք արագացված կարգով և որոնք վերաբերում են կարանտինի կարգը խախտողների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն:

Նրա խոսքով, Վրաստանին հաջողվում է արդյունավետ կերպով զսպել կորոնավիրուսը:

«Վրաստանը արդյունավետ կերպով կարողանում է զսպել կորոնավիրուսը: Իրավիճակը, որը հիմա է, բազմաթիվ մարդկանց անձնուրաց աշխատանքի վաստակն է և արդյունքը: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգուշորեն վերաբերի այս իրավիճակին:

Ցանկանում եմ, խնդրել մեծամասնության առաջնորդին, մշակել օրենսդրական նախաձեռնության հնարավորութուն, որը մենք կքննարկենք արագացված կարգով և որը վերաբերում է կարանտինի կարգը խախտողների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն: Կլինեն դա վարչական, թե այլ միջոցներ: Պարտադիր, պետք է հաշվի առնել այն դեպքերը, երբ ոստիկանությունն արձագանքել է և արդյունավետ  կերպով կառավարել վիճակը: Յուրաքանչյուր նման դեպք ռիսկ է դեպքերի տարածման համար, որի իրավունքը մենք չունենք»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: