Վրաստանում կանցկացվեն Լեոնարդոյի, Միքելանջելոյի, Բոտիչելիի և իտալացի այլ նկարիչների ցուցահանդեսները

Զբոսաշրջությունը անչափ կարևոր է Վրաստանի համար և համարում եմ, որ զբոսաշրջությունը Վրաստանի համար նավթ է,- այս մասին հայտարարել է Վրաստանում Իտալիայի դեսպան Անտոնիո Էնրիկո Բարտոլին՝  Check in Georgia 2018 թվականի շնորհանդեսին:

Անտոնիո Էնրիկո Բարտոլին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլուն, որ Իտալիայի դեսպանությանը հնարավորություն է ընձեռվել մասնակցել Վրաստանում  Check in Georgia նախագծին:

Դեսպանի հայտարարությամբ, այս տարվա  Check in Georgia-ի շրջանակներում իտալական կողմը մասնակցում է բազմաթիվ փառատոնների և ապագայում ևս կշարունակի մասնակցությունը:

«Մայիսից օգոստոսը ներառյալ,  Check in Georgia-ի շրջանակներում կանցկացվի երեք ցուցահանդես, դրանցից մեկը վերածննդի ժամանակաշրջանի գծանկարչությունն է, Լեոնարդոյի, Միքելանջելոյի, Բոտիչելիի, Ռաֆայելի և բազմաթիվ մեծ վարպետների աշխատանքների ցուցահանդեսները:

Բոլոր ցուցահանդեսները բացվելու են Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին: Իսկ օգոստոս-սեպտեմբերին կկայանա ցուցահանդես, որը կնվիրվի բարոկկոյի ժամանակաշրջանին»,- նշել է Վրաստանում Իտալիայի դեսպանը:

Տեղեկությունն այս մասին տարածել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը: