Վրաստանում Իտալիայի դեսպան. Օկուպացված Աբխազիայում անցկացված «ընտրությունները» որևէ արժեք չունեն
Վրաստանում Իտալիայի դեսպան. Օկուպացված Աբխազիայում անցկացված «ընտրությունները» որևէ արժեք չունեն

Իտալիան, Եվրամիության հետ միասին, Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հզոր աջակիցն է,- այս մասին հայտարարել է Վրաստանում Իտալիայի դեսպան Անտոնիո Էնրիկո Բարտոլին: Լրագրողները նրան խնդրել էին մեկնաբանություն անել օկուպացված Աբխազիայում անցկացված «նախագահական ընտրությունների» առնչությամբ:

«Իտալիան, որը ես ներկայացնում եմ, Եվրամիության հետ միասին Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հզոր աջակիցն է: Այսպիսով, գոյություն չունի նման բան – նախագահական ընտրություններ, պարզ պատճառով, մենք չենք ճանաչում ոչ հանրապետությունը և ոչ էլ՝ նախագահին: Այս ընտրությունները մեզ համար որևէ արժեք չունեն»,- հայտարարել է Վրաստանում Իտալիայի դեսպանը:

Օկուպացված Աբխազիայում օգոստոսի 25-ին անցկացվել են «նախագահական ընտրություններ: «Նախագահության» համար պայքարում էր 9 թեկնածու, այդ թվում՝ գործող «նախագահ» Ռաուլ Խաջիմբան: