Վրաստանում իր աշխատանքն է վերսկսել միջքաղաքային տրանսպորտը (ֆոտոշարք)
Վրաստանում իր աշխատանքն է վերսկսել միջքաղաքային տրանսպորտը (ֆոտոշարք)

Այսօրվանից Վրաստանում իր աշխատանքն է վերսկսել միջքաղաքային տրանսպորտը: Փոխադրումը թույլատրվում է միջքաղաքային միկրոավտոբուսներով և ավտոբուսներով:

Միջքաղաքային տրանսպորտում քաղաքացիները պարտավոր են դիմակ կրել և հետևել անհրաժեշտ նորմերին:

Միևնույն ժամանակ, «Դիդուբե» ավտոկայարանում տեղադրվել են դեզոբարիերներ, որտեղ ուղևորները մինչ տրանսպորտ նստելը անցնում են համապատասխան ընթացակարգերով:

Ինչ վերաբերում է երկաթուղային երթևեկությանը, ապա ուղևորափոխադրումները կվերսկսվեն հունիսի 15-ին:

Վրաստանում միջքաղաքային տրանսպորտի բոլոր տեսակների, այդ թվում գնացքների երթևեկությունը դադարեցվել էր մարտի 24-ին: