Վրաստանում ինչպես համավարակաբանական, այնպես էլ բժշկական օգնության տեսանկյունից իրավիճակը կառավարելի է. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Վրաստանում ինչպես համավարակաբանական, այնպես էլ բժշկական օգնության տեսանկյունից իրավիճակը կառավարելի է:
«Թեստավորման տվյալներով, որոնք հաշվվում են միլիոնի կամ 100 000 բնակչի վրա, այսօր միլիոնի վրա ունենք 213 000 «Փի Սի Ար» թեստ, եթե դրան ավելացնենք 100 000 բնակչի անտիգենի վրա հիմնված թեստը, ապա նորմալ է: Այսինքն, Եվրամիության երկրների միջև ունենք միջին ցուցանիշ: Այնպես որ, չնայած այն հանգամանքին, որ համավարակաբանական իրավիճակը վերջին մեկ ամսվա ընթացքում լրջորեն բարդացել է, այդ ամենը կառավարելի է: Այն կառավարելի է ինչպես համավարակաբանական, այնպես էլ բժշկական օգնության տեսանկյունից»,- հայտարարել է Գամղրելիձեն:
Նրա տեղեկությամբ, Վրաստանը մինչ այժմ բավականին լավ դիրքեր ունի, հաշվելով Եվրոպայի միլիոն բնակչի ցուցանիշը:
«Չնայած վերջին շաբաթների ինտենսիվ աճին, վարակվածների ընդհանուր թիվն այնքան մեծ չէ, որքան եվրոպական շատ երկրներում»,- հավելել է Ամիրան Գամղրելիձեն: