Վրաստանում, հունվարին գրանցվել է անօրեն ծառահատման և փոխադրման 309 դեպք, այստեղից 18-ը՝ Սամցխե-Ջավախքում
Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության միջավայրի հսկողության վարչության աշխատակիցները 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 31-ը ներառյալ բացահայտել են անօրեն ծառահատման և փոխադրման 309 դեպք: Բացահայտված փաստերն ընդգրկում են 6 քրեական գործ:
Անօրեն ծառահատման և փոխադրման ամենաշատ՝ 130 փաստ է բացահայտվել Կախեթիի շրջանային վարչության տարածքում: Աջարիայում գրանցվել է իրավախախտման 65, Իմերեթիում – 34, Քվեմո Քարթլիում 29, Սամցխե-Ջավախեթիում 18, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում – 13, Շիդա Քարթլիում և Մցխեթա Մթիանեթիում 7-ական, Ռաճա-Լեչխումի Քվեմո Սվանեթիում – 4, Գուրիայում՝ 2 փաստ:
Ընդհանուր, առգրավվել է 450 խորանարդ մետր անտառանյութ: