Վրաստանում հունվարի 19-20-ը սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ
Վրաստանում հունվարի 19-20-ը սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ օդի ջերմաստիճանը Արևմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում կբարձրանա մինչև +13, +18 աստիճան։ Հունվարի 21-ին օրվա վերջից տեղումներ կլինեն, բարձր լեռներում ձյուն կտեղա։
Թբիլիսիում կդիտվի առանց տեղումների եղանակ. Օդի ջերմաստիճանը, ըստ կանխատեսումների, ցերեկը կբարձրանա մինչև +11, +13 աստիճան։
«Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) հունվարի 19-20-ը կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ հունվարի 21-ին կլինի անձրեւ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +15, +17 աստիճան տաքություն։
Արեւմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Քութայիսի, Զեստաֆոնի, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) հունվարի 19-20-ը կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ հունվարի 21-ին կդիտվի անձրեւ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +16, +18 աստիճան տաքություն։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո) հունվարի 19-20-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ հունվարի 21-ին կդիտվի անձրեւ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +9, +11 աստիճան տաքություն։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) հունվարի 19-20-ը կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ հունվարի 21-ին՝ ձյուն։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +2, +7 աստիճան տաքություն։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) հունվարի 19-20-ը կդիտվի առանց տեղումների եղանակ, 21-ին առանձին վայրերում կդիտվի անձրեւ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +11, +13 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +12, +14 աստիճան տաքություն։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) հունվարի 19-20-ը կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ հունվարի 21-ին տեղ-տեղ կդիտվի անձրեւ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +9, +11 աստիճան տաքություն։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) հունվարի 19-20-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ հունվարի 21-ին տեղ-տեղ ձյուն կտեղա։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +2, +7 աստիճան», – նշվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։