Վրաստանում, հունվարի 17-ին, նախատեսվում է հրավիրել խորհրդարանի արտահերթ նիստ
Վրաստանում, հունվարի 17-ին, նախատեսվում է հրավիրել խորհրդարանի արտահերթ նիստ

Հունվարի 17-ին, Վրաստանում նախատեսվում է հրավիրել խորհրդարանի արտահերթ նիստ: Վրաստանի Առաջին ալիքի տեղեկությամբ, արտահերթ նիստ հրավիրելու մասին արդեն տեղեկացվել են պատգամավորները:

Արտահերթ նիստ հրավիրելու նպատակով, բյուրոն նախագահին դիմելու է այսօրվա նիստին:

Արտահերթ նիստին օրակարգով հաշվի է առնված  30 հարցի քննարկում, այդ թվում՝ կազմակերպչական հարցեր և 10 օրինագիծ:

Խորհրդարանն աշնանային նստաշրջանը փակել էր դեկտեմբերի 20-ին: