Վրաստանում, հունիսի 8-ից վերականգնվում է միջքաղաքային երթևեկությունը
Վրաստանում, հունիսի 8-ից վերականգնվում է միջքաղաքային երթևեկությունը

Վրաստանում, հունիսի 8-ից վերականգնվում է միջքաղաքային երթևեկությունը: Այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո:

Բացի այդ, վարչապետի խոսքով, երթևեկության ժամանակ կգործեն որոշ սահմանափակումներ:

Վրաստանի վարչապետի խոսքով, Թբիլիսիում մունիցիպալ տրանսպորտը՝ մետրոն և ավոտբուսները մայիսի 29-ից կվերսկսեն աշխատանքը: