Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 28-ի օրվա երկրորդ կեսից մինչև հուլիսի 29-ի առավոտը Արևմտյան Վրաստանի շրջանների մեծ մասում և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրև, առանձին շրջաններում՝ առատ։
Ըստ կանխատեսումների՝ Արեւելյան Վրաստանի որոշ շրջաններում հնարավոր է կարկուտ։
Նաև Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հայտարարել է, որ սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել Վրաստանի փոքր գետերի վարարումների, իսկ երկրի լեռնային շրջաններում սողանքների առաջացման և ակտիվացման։