Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին հանդիպել է չինական Emeishan Gongping Environmental Technology ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպմանը կողմերը քննարկել են անվադողեր վերամշակող ձեռնարկության շինարարության նախագծի իրականացման հնարավորությունների հարցը:
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայության տեղեկությամբ, ընկերության ներկայացուցիչներն անցկացրել են շնորհանդես և նախարարության ներկայացուցիչներին փոխանցել տեղեկություն ձեռնարկության շինարարության և գործունեության մասին:
Վիճակագրական տվյալներով, ամեն տարի մնացորդ անվադողերի քանակը կազմում է 13 500 տոննա, որը զգալիորեն աղտոտում է միջավայրը:
Չինական ընկերությունը սկզբնական փուլում նախատեսում է իրականացնել 25 միլիոն դոլլարի ներդրում:
Ինչպես հայտարարում են նախարարությունում, ձեռնարկություն բացելու հարցը քննարկվելու է ապագայում և կայացվելու վերջնական որոշում: