Վրաստանում հեպատիտ C-ի վերացման ծրագրի մեկնարկից բուժման կուրս է անցել շուրջ 45 հազար մարդ
Վրաստանում հեպատիտ C-ի վերացման ծրագրի մեկնարկից մինչ օրս, բուժման կուրսին ներգրավվել է շուրջ 45 հազար անձ, իսկ դեղամիջոցի ընդունումն ավարտել է արդեն շուրջ 40 հազար անձ:
Հեպատիտ C-ի վերացման հինգերորդ ազգային աշխատանքային հանդիպումն ընթանում է հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնում: Հանդիպման գլխավոր թեման է հեպատիտ C-ի հետ կապված ծառայությունների ապակենտրոնացումը և աշխարհագրական մատչելիության ավելացումը:
Միջոցառմանը մասնակցում են առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի տեղակալ Էլիզաբեթ Ռուդը, ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկմանբ և կանխարգելման կենտրոնների ղեկավար Բեթ Սկագսը, ինչպես նաև տեղի և միջազգային փորձագետներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: