Վրաստանում հեպատիտ C-ի վերացման ծրագրի միջոցով բուժվել է 80 հազար մարդ
Վրաստանում հեպատիտ C-ի վերացման ծրագրի միջոցով բուժվել է 80 հազար մարդ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տվյալներով՝ Վրաստանում հեպատիտ C-ի վերացման ծրագրի միջոցով բուժվել է 80 հազար մարդ։

Ըստ կլինիկայի, Լոնդոնի համագումարում ևս մեկ անգամ հայտարարվել է, որ Վրաստանը աշխարհում անվիճելի առաջատարն է հեպատիտ C-ի վերացման հարցում։

«Լոնդոնում անցկացվող Լյարդի միջազգային կոնգրեսում Ինֆեկցիոն հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնը ստացել է երեք պաստառային զեկույց Վրաստանում հեպատիտ C-ի վերացման ծրագրի առանցքային խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են. Հնգամյա բուժման բաղադրիչի արդյունքների ամփոփում, հեպատիտ C-ի բուժման իրականացում առողջության առաջնային պահպանման օղակում և այլն: Զեկույցները բարձր են գնահատվել Կոնգրեսի մասնակիցների և միջազգային առաջատար փորձագետների կողմից: Եվս մեկ անգամ նշվեց, որ Վրաստանն աշխարհում անվերապահ առաջատար է հեպատիտ C-ի վերացման ճանապարհին:

2015 թվականին մեկնարկած ծրագիրը մեծ հաջողությամբ ավարտվում է։ Ծրագրի շրջանակներում հեպատիտ C-ով հիվանդ մոտ ութսուն հազար մարդ արդեն բուժվել է, իսկ հեպատիտ C-ի տարածվածությունըերկրում իջել է 5,4%-ից մինչև 1,8%, համաձայն Վրաստանի NCDC-ի և ԱՄՆ-ի CDC-ի համատեղ ուսումնասիրության, ինչը շատ լավ արդյունք է»,- ասում են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում։

Ըստ նրանց՝ ծրագրի ավարտը եւ, հետեւաբար, հեպատիտ C-ի ամբողջական վերացումը երկրում նախատեսվում է 2025 թվականին։