Վրաստանում հայտնաբերված «Օմիկրոն»-ի երկու դեպքերն էլ թեթև են ընթանում. Ամիրան Գամղրելիձե
Վրաստանում հայտնաբերված «Օմիկրոն»-ի երկու դեպքերն էլ թեթև են ընթանում. Ամիրան Գամղրելիձե

Վրաստանում հայտնաբերված «Օմիկրոն»-ի երկու դեպքերն էլ թեթև են ընթանում,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն։

Նրա խոսքով՝ «Օմիկրոն»-ով վարակված են Վրաստանի երկու քաղաքացիներ, որոնք նախկինում ունեցել են ԱՄՆ և Մերձավոր Արևելք՝ Դուբայ մեկնելու պատմություն։

Սակայն, ինչպես նշել է Գամղրելիձեն, երկուսն էլ մեկուսացված են, և նրանց 26 շփումները ուսումնասիրվում են։

«Մի դեպքում ունենք 10 կոնտակտ, երկրորդ դեպքում՝ 16։ Նրանցից 11-ը օտարերկրացիներ են, մնացածը՝ Վրաստանի քաղաքացիներ։ Նրանց խորը համավարակաբանական հետազոտությունը շարունակվում է։ Երկու վարակվածներն էլ իրենց բնակարանում են՝ մեկուսացման մեջ, և ընթացքը թեթև է», – ասել է Գամղրելիձեն։

Այսօր Վրաստանում Omicron վարակի երկու դեպք է հայտնաբերվել։