Վրաստանում հայտարարվեց մեկամսյա արտակարգ դրություն
Վրաստանում հայտարարվեց մեկամսյա արտակարգ դրություն

Վրաստանի խորհրդարանը երկրի մասշտաբով հայտարարել է արտակարգ դրություն:

Օրենսդրական մարմինը հարցը քննարկել է արտակարգ լիագումար նիստին և քվեարկել: Արտակարգ դրություն հայտարարելուն կողմ է քվեարկել 115 պատգամավոր: Գրանցում էր անցել 120 պատգամավոր:

Նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով Վրաստանի կառավարությունն այսօր դիմել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն, մեկ ամսով, մինչև 2020 թվականի ապրիլի 21-ը երկրում հայտարարել արտակարգ դրություն: