Վրաստանում Հայաստանի դեսպանն այցելել է Վրաստանի Առաջին ալիք
Վրաստանում Հայաստանի դեսպանն այցելել է Վրաստանի Առաջին ալիք

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի հանրային հեռարձակող։

Ներածական հանդիպմանը Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին հյուրընկալել են Վրաստանի Առաջին ալիքի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վասիլ Մաղլափերիձեն և գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին։

Դեսպանը ծանոթացել է Առաջին ալիքի «Բազմերանգ Վրաստան» խմբի աշխատանքային գործընթացին, որի խնդիրն է Վրաստանի էթնիկ փոքրամասնություններին տեղեկատվության տրամադրումը, նրանց ներգրավել հանրային հեռարձակողի ամենօրյա գործունեության մեջ և հեռարձակողի կողմից արտադրված մեդիա արտադրանքներում ապահովել էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ինտեգրումը։