Վրաստանում հավաքելու են Uniti One շվեդական էլեկտրական ավտոմեքենաները
Auto Times News հրատարակության տեղեկությամբ, Վրաստանում հավաքելու են Uniti One շվեդական էլեկտրական ավտոմեքենաները: Լրատվամիջոցը գրում է, որ համապատասխան հուշագիրը կնքվել է Uniti Sweden AB-ի,Վրաստանի գործընկերային հիմնադրամի և Silk Road Group-ի միջև:
Հատկանշական է, որ WIRED-ը և Uniti One-ը անվանել է 2019 թվականի ամենաինտրիգային էլեկտրոմոբիլ:
Վրաստանում էլեկտրոմոբիլների արտադրության մեկնարկի հետ կապված հուշագրի մասին տեղեկություն է տարածում նաև Գործընկերային հիմնադրամը: Պաշտոնական փաստաթուղթն ստորագրել են «Գործընկերային հիմադրամի» գործադիր տնօրեն Դավիթ Սագանելիձեն, Uniti Sweden AB-ի հիմնադիր Լիյուիս Հորնը և «Սիլք Ռոուդ գրուպ»-ի ներկայացուցիչ Վասիլ Կենկիշվիլին: