Վրաստանում հաստատվել է Omicron շտամի ևս հինգ դեպք։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքի եթերում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն։
Նրա խոսքով՝ բոլոր դեպքերում հիվանդությունը թեթև է ընթանում։
«Վերջերս ավելացել է ևս հինգ դեպք, որոնք հաստատվել են Հիվանդությունների վերահսկման կենտրոնի Լուգարի լաբորատորիայում։ Ընդհանուր առմամբ լաբորատոր հաստատվել է 29 դեպք, թեև հավանաբար շատ ավելին, քանի որ բոլոր լաբորատորիաների արձանագրության համաձայն՝ վերջին օրերին այդ կասկածները հաճախակի են դարձել։ Նկատի ունեմ լաբորատոր ցուցանիշները, որտեղ կարելի է թույլ տալ, որ այն լինի «օմիկրոն», հետո արդեն ստուգվի Լուգարի լաբորատորիայում։ Այս դեպքերի մոտ 50 տոկոսում ես հաստատում եմ, որ դա օմիկրոն շտամ է: Իրականում նա սկսեց շրջանառվել երկրում, և ինչպես կանխատեսել էինք, մենք բացառություն չենք։ Բոլոր այն դեպքերում, որոնք ապացուցված են, հիվանդությունը մեղմ է: Ոչ մեկին, բացի մեկից ստացիոնար բուժման կարիք չկար», – ասել է Ամիրան Գամղրելիձեն։