Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի նոր շտամի առաջին դեպքը: Այս մասին լրագրողներին է հայտնել Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն:
Նրա խոսքով, նոր շտամի համար երեք նմուշ են հետազոտել, որոնցից երկուսի պատասխանը եղել է բացասական, երրորդը՝ դրական: Վարակակիրը 50-անց պացիենտ է, ով իրեն լավ է զգում և ինքնամեկուսացման մեջ է:
Պաատա Իմնաձեի խոսքով, ընթանում է նրա շփման շրջանակից կենսաբանական նմուշի վերցնում: Պաատա Իմնաձեի հայտարարությամբ, նոր շտամով վարակված անձը Բրիտանիայում չի եղել, սակայն Իմնաձեն չի կոնկրետացնում, թե որ երկրում է ճամփորդել նշված անձը: Համաճարակաբանների խոսքով, կորոնավիրուսի նոր շտամով վարակված անձը փաստացի ապաքինված է:
Պաատա Իմնաձեի հայտարարությամբ, նոր շտամը նոր կորոնավիրուսից չի տարբերվում ծանրության կամ մահացության ցուցանիշով: