Վրաստանում հասկին երեխային փրկել է գյուրզայի հարձակումից
Վրաստանում հասկին երեխային փրկել է գյուրզայի հարձակումից

Կենդանիների մոնիտորինգի գործակալության ղեկավար Վախտանգ Լոմջարիան ֆեյսբուքյան անձնական էջում գրում է Տաբախմելայում տեղի ունեցած դեպքի մասին:

Լոմջարիայի փոխանցմամբ, հասկին հնգամյա երեխային փրկել է գյուրզայի հարձակումից:

«Պատկերացրեք, տան բակ Տաբախմելայում, որտեղ հնգամյա երեխան խաղում է անվտանգ և շունն անսպասելիորեն սկսում է անհավանական կերպով հաչալ:

Պայքարում է «ինչ որ բանի հետ», իսկ այդ «ինչ որ բանը» Վրաստանում տարածված ամենավտանգավոր գյուրզա օձն է: Ցավոք, օձը հասցրել է խայթել շանը: Ընտանիքի անդամները իսկույն գիտակցել են իրավիճակի լրջությունը: Երեխային դուրս են բերել տարածքից, ներգրավել համապատասխան ծառայությունների և շանը տեղափոխել կլինիկա:

Նրա վիճակը շատ ծանր էր և օրվա ընթացքում բազմիցս վերապրեցինք նրան կորցնելու վախը: Նրա փրկության համար անհանգստանում և երկրպագում էր քաղաքապետարանի ամբողջ ղեկավարությունը: Ցանկանում եմ ավետել փոքրիկ զինվորի հաղթանակի մասին: Կարծում եմ, նա արժանացել է օրվա հերոսի կոչումին: Նույնիսկ վախենում եմ պատկերացնել, թե ինչ տեղի կունենար, եթե երեխան բակում լիներ առանց շան:

Նրա դեմքը ժամանակավոր անհամաչափ տեսք ունի և դա նրան դարձնում է առավել ծիծաղելի»,- գրում է Վախտանգ Լոմջարիան: