Վրաստանում Հարության տոնին մեծ չափի եկեղեցիներում պետք է պաշտպանված լինի երկու մետր սոցիալական հեռավորությունը, փոքր չափի եկեղեցիներում կլինեն միայն հոգևորականները և եկեղեցու սպասավորները
Ըստ համատեղ որոշման, եկեղեցում պաշտպանված կլինեն անվտանգության բոլոր նորմերը, որոնք սահմանված են առողջապահության նախարարության և հիվանդությունների վերահսկման կենտրոնի կողմից,- այս մասին հայտարարել է վարչապետի մամլո խոսնակ Իրակլի Չիքովանին՝ մամլո ասուլիսին:
Նրա խոսքով, այս առնչությամբ կառավարությունն ակտիվ հաղորդակցվում է պատրիարքարանի հետ:
«Ակտիվ հաղորդակցվում ենք պատրիարքարանի և պատրիարքի հետ, կայացրել ենք որոշում, որ չխախտվի օրենքը և չփակվեն եկեղեցիները և պաշտպանված լինի սոցիալական հեռավորությունը մեր քաղաքացիների աառողջության և կյանքի մասին հոգալու նպատակով:
Ըստ համատեղ որոշման, եկեղեցում պաշտպանված կլինեն անվտանգության բոլոր նորմերը, որոնք սահմանված են առողջապահության նախարարության և հիվանդությունների վերահսկման կենտրոնի կողմից»,- հայտարարել է Չիքովանին:
Նրա խոսքով, մեծ չափի եկեղեցիներում պետք է պաշտպանված լինի առնվազն երկու մետր սոցիալական հեռավորությունը:
«Մասնավորապես, մեծ չափի եկեղեցիներում պետք է պաշտպանված լինի առնվազն երկու մետր սոցիալական հեռավորությունը, իսկ փոքր չափի եկեղեցիներում կլինեն միայն հոգևորականները և եկեղեցու սպասավորները:
Բացի այդ, բոլոր եկեղեցիների մոտ միբիլիզացված կլինեն ոստիկանության անձնակազմեր, որոնք տեղում կապահովեն պարետային ժամով հաշվի առնված նորմերը և սոցիալական հեռավորության պաշտպանությունը:
Մեկ անգամ ևս հիշեցնում ենք քաղաքացիներին, որ երկրում գործում է արտակարգ դրություն, որի շրջանակներում սահմանված պարետային ժամի ժամանակ, երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտյան ժամը 6-ը սահմանափակվում է տեղաշարժը, այս կանոնը խախտելը նկատի ունի տուգանք»,- հայտարարել է Չիքովանին: