Վրաստանում համավարակի զարգացման սցենարը լավագույնն է Եվրոպայում և Ամերիկայում. Թենգիզ Ցերցվաձե
Վրաստանում համավարակի զարգացման սցենարը դրամատիկ չէ, այլ լավագույնն է Եվրոպայում և Ամերիկայում,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն:
Հարցին, նախատեսվում է թե ոչ երկրում խստացնել միջոցները, Թենգիզ Ցերցվաձեն նշել է, որ միջոցները, որոնք այս պահին գործում են երկրում, բավարար են:
«Վրաստանում համավարակի զարգացման սցենարը դրամատիկ չէ, այլ լավագույնն է Եվրոպայում և Ամերիկայում: Ուստի միջոցների առավել խստացում նպատակահարման չեմ գտնում: Եթե կրկին կլինեն անպատասխանատու դրսևորումներ, ինչպիսիք երեկ եղել են Մառնեուլիում, եթե բռնի կերպով ցանկանանք և մեզանից յուրաքանչյուրի արյան գնով ձեռքբերված կայունությունը մեր ձեռքով ավերենք այնպիսի անպատասխանատու քայլերով, որոնք անհրաժեշտ չեն, օրակարգում կլինի միջոցների խստացումը: Ցանկանում եմ բոլորին կոչ անել, որ պաշտպանենք այս համեմատաբար մեղմ կանոնները, որպեսզի ստիպված չլինենք խստացնել դրանք»,- հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն: