Վրաստանում համաճարակի սկսվելուց ի վեր Covid-19-ից մահացած 17 հղի կանանցից ոչ մեկը պատվաստված չի եղել
Համաճարակի սկսվելուց ի վեր Covid-19-ից մահացած 17 հղի կանանցից ոչ մեկը պատվաստված չի եղել։ Այս մասին ասվում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի «Կովիդ-19-ը՝ Վրաստանում (յոթերորդ ակնարկ)» զեկույցում, որը հրապարակվել է կենտրոնի կայքում։
Հետազոտության համաձայն, Covid-19 համաճարակի սկզբից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը Վրաստանում նախածննդյան խնամքի համար գրանցված է եղել 85 345 հղի կին, 2020 թվականին՝ 45 516 և 2021 թվականին՝ 39 829։ Հղիների շրջանում Covid-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 7 338 է կամ հղիների վարակվածության տոկոսային ցուցանիշը՝ 8,6%։
Հղի կանանց մոտ հաստատված դեպքերից ամենաշատն արձանագրվել է 35-39 տարիքային խմբում։
Հաստատված դեպքերից ըստ հղի կանանց բնակության շրջանի ցուցանիշը բարձր է Քվեմո Քարթլիի, Շիդա Քարթլիի և Սամցխե-Ջավախքի շրջաններում։
Ամբողջությամբ պատվաստված հղիների շրանում Covid-19 վարակը շատ ցածր է, մասնավորապես, տարիքային առումով հղիների շրջանում պատվաստումների առավելագույն մասը կազմում է 15%, 40-44 տարեկան հղիների շրանում։
Covid-19-ով վարակված հղիների ընդհանուր թվից մահացու ելք է գրանցվել 17 դեպքում, նրանցից ոչ ոք պատվաստված չի եղել, մահացությունը կազմել է 0.23%: