Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիների շտապ բժշկական օգնությունը կֆինանսավորի պետությունը
Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիները պետական միջոցներով կստանան շտապ բժշկական օգնություն։ Տեղեկությունը տարածում է փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Անհրաժեշտության դեպքում Ուկրաինայի քաղաքացիները կանցնեն Covid-19-ի թեստավորում, կբուժվեն Covid-ի կլինիկաներում և կպատվաստվեն Covid-19-ի դեմ։
Ուկրաինայի քաղաքացիների համար գործում է հատուկ թեժ գիծ՝ 144 – 3, որը, բացի բժշկական ծառայություններից, հավաքում է տեղեկատվություն նրանց այլ կարիքների մասին և տրամադրում համապատասխան գերատեսչություններին։
Օգնության փաթեթը կվերաբերի երկրում գտնվող ուկրաինացի զբոսաշրջիկներին, ովքեր հատել են սահմանը փետրվարի 1-23-ը»,- հայտնել են առողջապահության նախարարությունից։