Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 44-ի
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք: Այս մասին հայտարարել է Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն:
Նախարարի հայտարարությամբ, վարակակիրը ճամփորդել է արտասահմանում, սակայն սահմանը հատելուց հետո վերահսկվել են նրա բոլոր քայլերը:
Այժմ, Բաթումիի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու վարակված քաղաքացի կա:
Վրաստանում այս պահի դրությամբ արձանագրված է կորոնավիրուսով վարակվելու 44 դեպք: