Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 3 դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 43-ի
Վրաստանում կորոնաավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 43-ի:
Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Գոյություն ունեցող տվյալներին ավելացել է ևս երեք դեպք:
Ինչպես նշված է կայքէջում, երկրում գրանցվում է կորոնավիրուսի 43 հաստատված դեպք, նրանցից մեկը ապաքինվել է և դուրս գրվել: Կարանտինի ռեժիմում է մնում 1 575 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 275-ը: