Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 1 դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 13
Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի տեղեկությամբ, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք:
Սա Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու արդեն 13-րդ դեպքն է:
«50 մարդ այս պահին գտնվում է ինֆեկցիոն հիանդանոցում: Դիմելիությունն ավելացել է այն պատճառով, որ ավելացել է հաստատված դեպքերի քանակը: Բոլորն, ովքեր հաստատված դեպքի հետ ունեցել են շփում, ցանկանում են հետազոտվել: Այս պահի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք»,- հայտարարել է Ցերցվաձեն:
Վրաստանում նոր կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: Վարակակիր անձը 50-ամյա տղամարդ է, ով Վրաստան էր ժամանել Իրանից՝ Ադբրեջանով: